տուն Լուրեր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ «Շոկոլադի բանկ` սահմանամերձ գյուղերի երեխաների համար» նախաձեռնության մասնակից

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ «Շոկոլադի բանկ` սահմանամերձ գյուղերի երեխաների համար» նախաձեռնության մասնակից

82
0

nEWS (2)

Դեկտեմբերի 15-ից 23-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ Ամիրյան 23/1 հասցեում գտնվող Գլխավոր գրասենյակում տեղադրված տուփում հաճախորդները հնարավորույթուն ունեն կատարելու ցանկացած նվիրատվություն սահմանամերձ գյուղերի երեխաների Ամանորն ավելի խանդավառ և հույսով լի դարձնելու համար, ինչի մասիննաև վկայում է այս ծրագրի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում գրվածը: «Մոտենում է Ամանորը, և մինչ մենք նվերներ ենք գնում, տոնածառ զարդարում՝ սպասելով Նոր տարվա «հրաշքին», կան երեխաներ, ում համար Նոր տարին ուրախանալու առիթ չէ. նրանց չի այցելում «Ձմեռ պապին» և չի բերում նվերներ: Դա մեր սահմանը պահող երեխաներն են՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները»:

Իսկ ծրագրի ավարտին`դեկտեմբերի 24-ին, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ հավաքված նվերները կհամալրվեն Հայ օգնության ֆոնդի գրասենյակում հավաքված նվերներին և կբաժանվեն այդ գյուղերում բնակվող երեխաներին:

Այսպիսով, մասնակցելով այս նախաձեռնությանը՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ևս մեկ անգամ հավատարմ է մնում իր աշխատաոճին: Իր ընդունած` «2014թ.՝ Բարեգործության տարի» կարգախոսին հավատարիմ՝ տարվա վերջում Բանկը մեկ անգամ ևս մասնակցում է բարեգործական նախաձեռնության՝ հանուն ավելի լավ հայրենիքի: