տուն Լուրեր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ պատվով կատարեց իր առջև դրված խնդիրները. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ տարեկան ժողովի ամփոփում...

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ պատվով կատարեց իր առջև դրված խնդիրները. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ տարեկան ժողովի ամփոփում (տեսանյութ)

108
0

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն, շնորհիվ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության համակարգի բարձր մակարդակի և ռիսկերի կառավարման օպտիմալ ռազմավարության ընտրության, պատվով կատարեց իր առջև դրված ռազմավարական խնդիրները, որը համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումների պայմաններում բանկի գործունեության կարևորագույն գնահատական է:

2014թ. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ:

Հաշվետու տարվա հիշարժան իրադարձություններից նշանակալի են հետևյալները.

* Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ին շնորհեց «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակ:

2014թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2013թ.-ի նկատմամբ, աճել են.

* Ընդամենը ակտիվներ 23.9%-ով,

* Հաճախորդներին տրված վարկեր 27.9%-ով,

* Հաճախորդների նկատմամբ պարտավորություններ 29.6%-ով, որից
— Ժամկետային ավանդներ 22.3%-ով,
— Ցպահանջ ավանդներ 31.4%-ով,
— Ընդհանուր կապիտալ 0.1%-ով,
— Շահույթ 14.0%-ով,
— Հաճախորդներ 7.8%-ով:

Հաշվետու տարում ներդրված նոր ծառայություններից առանձնանում են. բնակարանային միկրովարկերի և էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի տրամադրումը, կամավոր կուտակային ավանդի և հարմար-նոր ավանդի պրոդուկտների ներդրումը, «VISA probono» բարեգործական քարտերի թողարկումը (յուրաքանչյուր քարտի տարեկան սպասարկման վարձի 50%-ը և յուրաքանչյուր անկանխիկ գործարքից 0.3%-ը փոխանցվում է բարեգործության, որի ուղղությունն ընտրում են հենց իրենք՝ քարտատերերը):

Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 22.3%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 7.8%-ով աճը` որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը կազմել է մոտ 133.4 հազ. հաճախորդ:

VHM_2002

VHM_1992 (1)

VHM_1883

Շողիկ Գալստյան