ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
06. 02. 2015թ.
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ որդեգրած ռազմավարության հետևողական իրականացման, կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության համակարգի բարձր մակարդակի և ռիսկերի կառավարման օպտիմալ ռազմավարության ընտրության շնորհիվ կարողացավ դիմակայել առկա մրցակցությանը և զարգացման մարտահրավերներին` 2014թ. ապահովելով գործունեության հիմնական ցուցանիշների զգալի աճ և կարևոր որակական տեղաշարժեր: 2014թ., նախորդ տարվա համեմատ.
Բանկի ակտիվներն աճել են 23.2%-ով կամ 17.7 մլրդ դրամով` կազմելով 94.1 մլրդ դրամ,
Վարկերն աճել են 27.2%-ով կամ 11.0 մլրդ դրամով` կազմելով 51.7 մլրդ դրամ,
Պարտավորություններն աճել են 26.9%-ով կամ 17.6 մլրդ դրամով` կազմելով 82.9 մլրդ դրամ,
Ցպահանջ ավանդներն աճել են 31.5%-ով կամ 6.5 մլրդ դրամով` կազմելով 27.1 մլրդ դրամ,
ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 22.3%-ով կամ 4.2 մլրդ դրամովª կազմելով 22.9 մլրդ դրամ, որը վկայում է հաճախորդների և գործընկերների մոտ բանկի նկատմամբ վստահության շարունակական աճի մասին,
Ընդհանուր կապիտալն աճել է 1.1%-ով կամ 0.1 մլրդ դրամով` ձևավորված շահույթի հաշվին, վերագնահատման պահուստների զգալի նվազման պայմաններում` կազմելով 11.1 մլրդ դրամ,
Շահույթն աճել է 33.7%-ով կամ 234.6 մլն դրամով` կազմելով 931.2 մլն դրամ,
Բանկի հաճախորդների թվաքանակն աճել է 7.8%-ով կամ 9,696 հաճախորդով (բանկն ունի մոտ 133.4 հազ հաճախորդ, որից 5.4 հազարը իրավաբանական անձինք են, 128.0 հազարը` ֆիզիկական անձինք):
2014թ.-ի Բանկի առավել հատկանշական ձեռքբերումներից է Բանկի կանոնադրական կապիտալում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի մասնակցության ևս հինգ տարով երկարաձգումը:
Նշենք նաև, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, 2014 թվականի արդյունքներով, խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 90-րդ տեղը:
Հաշվի առնելով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2017թ.-ի հունվարից բանկերի համար 30.0 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի սահմանումը` ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ կհամապատասխանեցնի իր կապիտալը վերոնշյալ պահանջին:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ` Ա. Նալջյան