տուն Լուրեր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն առաջարկում է օգտվել բջջային կապի USSD տեղեկատվական և կառավարման համակարգից

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն առաջարկում է օգտվել բջջային կապի USSD տեղեկատվական և կառավարման համակարգից

87
0

pic news

Յուրաքանչյուր USSD հարցման դրական ավարտի դեպքում Դուք կստանաք պատասխան SMS հաղորդագրության տեսքով Ձեր կատարած գործողությունների վերաբերյալ: Յուրաքանչյուր ստացված SMS հաղորդագրության արժեքն է 30 ՀՀ դրամ, իսկ բջջային կապի օպերատորի կողմից վերոհիշյալ ծառայության օգտագործման համար որևէ գանձում չի կատարվելու:

Բանկում առկա տվյալներում բջջային հեռախոսահամարի բացակայության դեպքում կամ դրա փոփոխության համար կարող եք անձնագրով մոտենալ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ցանկացած մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ` ք. Երևան, Ամիրյան 23/1 հասցեով, և ակտիվացնել վերոհիշյալ ծառայությունը:  Յուրաքանչյուր հեռախոսահամարին կարելի է կցել մինչև 5 քարտ` անկախ թողարկող բանկից:

Ծառայությունից օգտվելու համար պետք է Ձեր բջջային հեռախոսահամարից հավաքել *116# և հետևել հրահանգներին: