ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ իրականցնելու և բանկային գործառնությունները մշտապես հասանելի դարձնելու համար հանգստյան օրերին աշխատող ևս մեկ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ավելացրեց:
Բացի Բանկի «ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ-ից, որը գտնվում է Արամի փ. 3, 5 հասցեում, և աշխատում` երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 9:00-ից մինչև 20:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-ից 20:00-ն, իսկ կիրակի օրերին՝ 12:00-ից մինչև 19:00, Բանկի նորացված «ՌՈՍԻԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ-ը ևս աշխատում է հանգստյան օրերին` երկուշաբթիից կիրակի` ժամը 10:00-ից մինչև 22:00-ն: ՄԱՍՆԱՃՅՈՒՂ-ի հասցեն է Տիգրան Մեծ պող. N16, նորաբաց «Ռոսսիա» մոլ:
Նման աշխատանքային ռեժիմ սահմանելով՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ իր հաճախորդներին հնարավորություն է տալիս նույնիսկ ոչ աշխատանքային օրերին օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների փաթեթից: