տուն Լուրեր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ներկայացուցիչները մասնակցում «Microsoft Ignite and Microsoft Envision 2017» ծրագրի շրջանակներում կազմակերպված...

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ներկայացուցիչները մասնակցում «Microsoft Ignite and Microsoft Envision 2017» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումներին

104
0

araratnews

Ժամանակակից թվային գործիքներին ծանոթանալու նպատակով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի Աշխատակազմի ղեկավար՝ Մերի Սուքիասյանը և Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ՝ Արփինե Փիլոսյանը այս պահին մասնակցում են <<Microsoft Ignite and Microsoft Envision 2017>> ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը՝ ուսումնասիրելու թվային բանկինգի նորությունները:

Միջոցառումը վարում են նշանակալից մասնակիցներ, որոնցից են՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան, Microsoft-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Էմի Հուդ, Microsoft-ի մարքեթինգի գծով գլխավոր պատասխանատու Քրիս Կապոսելա, տեղեկատվական անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Բրետ Արսենաուլտ և այլոք:
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ինովացիոն տեխնոլոգիաները խորը ազդեցություն ունեն ցանկացած ոլորտում: Մենք բոլորս հնարավորություն ունենք այս տրանսֆորմացման մեջ առաջնորդ լինելու », — «Microsoft Ignite» հանդիպման շրջանակներում նշել է Microsoft- ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան:
Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ՝ Արփինե Փիլոսյանը նշեց,-
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ևս կարևորում է թվային տեխնոլոգիաների դերը ժամանակակից բանկային գործունեության մեջ և Բանկի ապագա մի շարք պլաններ ուղղված են թվային տեխնոլոգիաների ներդրմանն ու պրոդուկտների զարգացմանը: Նմանատիպ միջոցառումները ժամանակակից հարթակ են ծանոթանալու թվային տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային տենդենցներին, ինչպես նաև հիանալի հնարավորություն են լսելու ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած պրոֆեսիոնալներին: Մենք վերադառնալու ենք զինված նորանոր առաջարկներով և մտքերով, որոնք շատ շուտով կռեալիզացվեն մեր բիզնես ծրագրերում և ռազմավարության մեջ>>: