տուն Լուրեր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի «Քո ընտրություն»-ը վարկային գծի նոր առաջարկը Բանկի կենսաթոշակային քարտապաններին

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի «Քո ընտրություն»-ը վարկային գծի նոր առաջարկը Բանկի կենսաթոշակային քարտապաններին

100
0

unnamed

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ներկայացնում է «Քո ընտրություն»-ը վարկային գծի նոր առաջարկ նաև Բանկի կենսաթոշակային քարտապանների համար: Վարկը տրամադրվում է տարեկան 17% տարեկան տոկոսադրույքով մինչև 18 ամիս ժամանակահատվածով:

Մինչև 63 տարեկան կենսաթոշակառուներին տրամադրվում է մինչև 300.000 ՀՀ դրամ, իսկ 63-70 տարեկան կենսաթոշակառուներին` մինչև 200.000 ՀՀ դրամ: Վարկիային գիծը ստանալու անհրաժեշտ պայման  է  այլ անձի երաշխավորությունը:

Կենսաթոշակային քարտերը լինում են ԱրՔա  տեսակի, տրամադրվում են լիովին անվճար, կանխիկացումը և´ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի բանկոմատներից, և´ մասնաճյուղերից անվճար է: Ավելին, հարկ չէ կանգնել հերթերում առաջին օրն իսկ կենսաթոշակը ստանալու համար. Բանկը իր միջոցներից յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը փոխանցում է կենսաթոշակը քարտին, որի մասին էլ տեղեկացնում է անվճար SMS հաղորդագրության միջոցով:

Իսկ Ամանորի առթիվ յուրաքանչյուր տարի Բանկը անակնկալ  նվերներ է մատուցում պատահականության սկզբունքով ընտրված կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներին`  նրանց քարտային հաշիվներին փոխանցելով վերջին ամսվա ստացած կենսաթոշակի չափով գումար: