«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ, շվեյցարական SYMBIOTICS SA և Լյուքսեմբուրգի Դքսությունում գտնվող MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A. ֆինանսական հաստատությունների միջև կնքվեց 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր: Վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանն ու զարգացմանը:
Նշենք, որ Symbiotics-ը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերությունը որակավորված ներդրողներին առաջարկում է բարձրակարգ ներդրումային լուծումներ և ապահովում է պարտքի և կապիտալի ֆինանսավորմամբ: Ունենալով ավելի քան 10 տարվա պատմություն` գործունեություն է ծավալում 50 երկրներում:
Մարտի 31-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմել են 108,180.3 մլն. ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 19,683.6 մլն. ՀՀ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 88,496.7 մլն. ՀՀ դրամ, շահույթը` 104.5 մլն. ՀՀ դրամ: Բանկն ունի 41 մասնաճյուղ` ներառյալ Գլխամասային գրասենյակը, որոնցից 20-ը ` Երևանում, 20-ը, ՀՀ մարզերում, իսկ 1-ը՝ ԼՂՀ-ում: