տուն Լուրեր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հայտարարում է հասարակ (սովորական) բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հայտարարում է հասարակ (սովորական) բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն

182
0

aebfb

Հաշվի առնելով բաժնետոմսերի նախորդ 11 հաջողված թողարկումների փորձը`«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է ՀՀ միակ բանկը, որի բաժնետոմսերը ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի B հարթակում, հայտարարում է 12-րդ թողարկման բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 12-րդ թողարկման բաժնետոմսերի բաց բաժանորդագրությունն իրականացվում է հետևյալ պայմաններով.

• Արժեթղթերի ընդհանուր ծավալը (անվանական արժեքով)՝ 1,041,675,000 ՀՀ դրամ,
• Արժեթղթերի ընդհանուր ծավալը (շուկայական արժեքով)` 5,000,040 հազ. ՀՀ դրամ,
• Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 2,500 ՀՀ դրամ,
• Բաժնետոմսերի տեղաբաշխման գինը` 12,000 ՀՀ դրամ
• Բաժնետոմսերի ընդհանուր քանակը` 416,670 հատ սովորական բաժնետոմս,
• Բաժնետոմսերի տեղաբաշխման նախատեսվող ժամանակահատված` 03.06.2015թ. — 30.12.2015թ.։

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը մատչելի է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ինտերնետային կայքում` www.aeb.am/հաշվետվություններ/ազդագիր:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխավոր գրասենյակ` ք. Երևան, Ամիրյան 23/1 կամ բանկի ցանկացած մասնաճյուղ, ինչպես նաև զանգահարել +374 8000 8686, +374 510 910 հեռախոսահամարով:

Ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 25.05.2015թ. որոշմամբ: