տուն Լուրեր Բլոգ «Հայէկոնոմբանկը» 40 օրվա ընթացքում փոխհատուցեց ինձանից յուրացված գումարը. Նարեկ Մալյան

«Հայէկոնոմբանկը» 40 օրվա ընթացքում փոխհատուցեց ինձանից յուրացված գումարը. Նարեկ Մալյան

113
0

timthumb

Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջերս ինձ հետ տեղի ունեցավ մի միջադեպ: Ինչ-որ չարամիտներ իմ բանկային քարտից գումար էին յուրացրել: Ես արդեն մոտ 10 տարի է՝ Հայէկոնոմ բանկի հաճախորդ եմ: Չդավաճանելով Հայէկոնոբանկին՝ երևի միակն եմ ոստիկանությունում, ով աշխատավարձ է ստանում այդ հենց այդ բանկի միջոցով: Իմ այդ հավատարմությունը կարծում եմ՝ հավելյալ հոգս է առաջացնում ոստիկանության հաշվապահի համար, ով երևի հատուկ իմ համար ամեն ամիս ստիպված այցելում է Հայէկոնոմբանկ: Ինչևէ, Հայէկոնոբանկը այս պատմության մեջ ամենաքիչ մեղքն ունենալով շատ արագ 40 օրվա ընթացքում փոխհատուցեց ինձանից յուրացված գումարը: Սա բանկային բիզնեսի վարման գրագետ օրինակ է, երբ բանկը կանգնում է իր վաղեմի հաճախորդի կողքին: Շատ լավ է, որ բանկային բիզնեսի մշակույթը մեր երկրում արդեն ավանդույթներ ունի»: