տուն Քաղաքական Միջազգային Հայը կասկածվում է Խարկովում ահաբեկչության նախապատրաստման մեջ (տեսանյութ)

Հայը կասկածվում է Խարկովում ահաբեկչության նախապատրաստման մեջ (տեսանյութ)

63
0

Untitled

Երեկ Խարկովում հայրենասիրական երթի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչութոյւն, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, 11-ը՝ վիրավորվել է։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի օգնական Անտոն Գերաշչենկոն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Խարկովի ահաբեկչության հետևում կանգնած է «Խարկովի պարտիզաններ-ահաբեկիչներ» կազմակերպությունը, որը գլխավորում է Ֆիլիպ Վարդան Էկոզյանցը։

Էկոզյանցը նախկինում մեկ անգամ չէ, որ հայտնել է Խարկովում ահաբեկչության նախապատրաստման մասին։ Միաժամանակ նա նշում էր, որ իրենք ահաբեկչություններ են իրականացնում այնպես, որպեսզի չլինեն մարդկային զոհեր։

Երեկ, ուշ երեկոյան, Էկոզյանցը հրապարակել է տեսանյութ, որում նշել է, որ մարդկային զոհեր խլած ահաբեկչության հետ իր կազմակերպությունը կապ չունի։