Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որում մի խումբ լեռնագնացներ բարձրացել են Արարատ լեռան գագաթը:
Լեռնագնացներից մեկն իր ընկերներից մեկի՝ Գագիկ Եզաքյանի պատվին հայկական ստեղծագործություն է հնչեցրել:
«Գագիկ ջան, ահա այնտեղ Սիսն է, այնտեղ էլ՝ Հայաստանը: Քո խնդրանքով, իմ ընկեր: Անբացատրելի զգացում է»,- տեսանյութում ասում է լեռնագնացը:
Լեռան գագաթին հնչել է Գագիկ Եզաքյանի և Աչի Պուրցելաձեի ստեղծագործությունը՝ «Հայը և վրացին»: