Էլեկտրաէներգիայի հերթական թանկացմանը վերաբերող քննարկումները սպառնում են հանրային դժգոհության և բողոքի նոր ալիք բարձրացնել:
Թանկացումները ակնհայտորեն անհիմն են և կապված են օտարի տիրապետմանը հանձնված մենաշնորհային ընկերության գերշահույթ ստանալու ձգտման հետ: Վերահսկելու և գին սահմանելու իրավասությամբ օժտված հայ չինովնիկները հանրային վստահություն բացարձակ չեն վայելում:
Կարևոր է արձանագրել, որ սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է: Հայաստանի տնտեսությունում մենաշնորհային կամ գերիշխող դիրք զբաղեցնող, ինչպես նաև ընդերքը շահագործող ընկերությունները հիմնականում հանձնված են օտարներին, ոչ մի ազգային պատասխանատվություն չեն կրում, շահագրգռված չեն իրենց հանձնված ոլորտները զարգացնելու, ազգային պաշարները խնայողաբար օգտագործելու հարցերում:
Հաշվի առնելով այս իրադրությունը, քաղաքացիներին կոչ ենք անում մայիսի 27ին, ժամը 19.00 ին մասնակցել Ազատության հրապարակից սկսվող ընդդեմ էլեկտրաէներգիա թանկացումների շարժման երթին:
«Հայազն» կուսակցության վարչություն