տուն Լուրեր Հայազգի պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում հիշատակել է ցեղասպանության հետևանքով զոհված հայ պատգամավորներին. Bianet.org

Հայազգի պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում հիշատակել է ցեղասպանության հետևանքով զոհված հայ պատգամավորներին. Bianet.org

126
0

turq

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով պահանջում է ձևավորել խորհրդարանական հանձնաժողով և քննել 1908-1915թթ. Օսմանյան կայսրության խորհրդարանի հայազգի 7 պատգամավորների (Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաչեան, Նազարէթ Տաղաւարեան, Կարապետ Փաշաեան, Հովհաննէս Սէրէնկիւլեան, Օնիկ Դերձակեան, Համբարձում Բոյաջեան) ձերբակալության և սպանության գործերը, գտնել նրանց մարմինները և հուղարկավորել պատշաճ կարգով։ Այս մասին տեղեկացնում է Bianet.org-ը։ Ելույթի սկզբում Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին կրկին ողջունել է հայերեն՝ ասելով «Բարև Ձեզ»։

Իր ելույթի ընթացքում Փայլանը խստորեն քննադատել է հայազգի պատգամավորների ձերբակալություններն ու սպանությունները, հիշատակել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և այլոց։ Փայլանը իր ելույթում խիստ տարօրինակ է համարել, որ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում փողոցներ են անվանվում Հայոց ցեղասպանության կազմակերպիչ ոճրագործների անուններով, որից հետո ասել է. «Կարո՞ղ եք պատկերացնել՝ դուք գնում եք Գերմանիա և քայլում Հիտլերի անվան պողոտաներով»։

Թուրքերեն ելույթի ամբողջական տարբերակը` տեսանյութում

https://youtu.be/vRTWnH-Ysbo

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում