տուն Արցախ Հայաստանում զորահավաք չկա. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանում զորահավաք չկա. Արծրուն Հովհաննիսյան

158
0

KwpmOGC191M65VmACpDJXlaoBE
Հայաստանում զորահավաքի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ քանի դեռ ՀՀ Պաշտպանության նախարարությունը նման տեղեկատվություն չի տարածել, ապա առաջարկում է զերծ մնալ նման հրապարակումներ անելուց: Ինչ վերաբերում է Ադրբեջանում զորահավաքի մասին տեղեկություններին, ապա Հովհաննիսյանն ասաց, որ չունի նման տեղեկատվություն:

Անդրադառնալով առաջնագծում հակառակորդի զորքերի կուտակումներին, ապա Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման կուտակումներ եւ զորքերի տեղաշարժեր միշտ էլ կան: «Աշխարհի լավագույն զենքերը մնում են ութսունականների զենքերը, այդ թվում՝ ռուսական»,- նշեց Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այդ զենքերը մտահոգիչ չեն:
Հայաստանի սահմանների վրա  ԱԹՍ-ներից կրա՞կ են բացում հարցին Հովհաննիսյանը նշեց, որ այդ տեղեկությունները ևս իրականությանը չեն համապատասխանում: «Ինչ վերաբերում է այս կամ այն միջոցին, եկան, կրակեցին, չկպավ, այնպես չէ, որ առաջին իսկ կրակոցից պիտի խոցվի, կա թույլատրելի նորմեր, տոկոսներ: Ամենօրյա պայքար է ընթանում»,- նշեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյանների պաշտոնանկություններին, ապա Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինվորականները ընդհանրապես իրավունք չունեն պաշտոնանկությունների եւ անգամ նշանակումների հետ կապված պարզաբանումներ ներկայացնել: Ինչ վերաբերում է Ալիկ Միրզաբեկյանին, ապա ՀՀ ՊՆ մամլո խոսնակն ասաց, որ վերջինս մի գործառույթի համար չէ, որ պատասխանատու էր:

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, որ գիշերային տեսսողության սարքեր չկան, ինչն էլ խանգարում է մարտավարությանը, ապա Հովհաննիսյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ զորքերը համալրվում են հարյուրավոր լուսարձակող սարքերով, որոնք պարբերաբար թարմացվում են: