տուն Հասարակություն Բժիշկ Հայաստանում վերջին տարիներին ավելի շատ են դիմում հոգեբանի

Հայաստանում վերջին տարիներին ավելի շատ են դիմում հոգեբանի

165
0

kak-vibrat-psihologa

Հայաստանում մարդիկ դեռ շփոթում են հոգեբան և հոգեբույժ հասկացությունները: Բայց այդ առումով առաջընթաց կա վերջին տարիներին,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը:

Հայաստանում կան բազմաթիվ հոգեկան խնդիրներ, որոնք, ըստ հոգեբանի, կապված են նաև սոցիալական վիճակի հետ: Քանի որ մեծ է գործազրկության մակարդակը, ընտանիքները թերի են, քանի որ հայրը կամ մայրը մեկնում են արտերկիր` աշխատելու: Արդյունքում` երեխան չի ստանում երկու ծնողների դաստիարակությունը, ինչպես դա տրված է ի վերուստ:

«Ունենք խնդիրներ դեռահասների հետ կապված: Ինչպես գիտեք` դեռահասությունը ամենածանր ճգնաժամային տարիքն է: Կան խնդիրներ, բայց դիմելիությունն այս դեպքում այնքան էլ բարձր չէ` միգուցե նաև` կենտրոնների բացակայության հետ կապված: Բարձր է նաև սթրեսսի աստիճանը, ինչը ևս պայմանավորված է սոցիալական վիճակով, պատերազմական իրավիճակով և նրանով, ինչը լուսաբանվում է հեռուստատեսությամբ»,- եզրափակեց նա: