Հայաստանում ռուսական ռազմական բազայում սկսվել է ստուգում, որի նպատակն է պարզել ձմեռային զորավարժությունների արդյունավետությունը: Այս մասին հաղորդում է Ռուսատսանի ռազմական հարավային օկրուգի մամուլի ծառայությունը:
«Դաշտային պայմաններում սպաները, սերժանտներն ու զինվորները պետք է հանձնեն զինտեխնիկա վարելու, կրակելու ստուգարքներ: Ռազմական օկրուգի հանձնաժողովը ստուգարքներ կընդունի հատուկ, տեխնիական, մարտավարական և ֆիզիկական պատրաստակամությունը ստուգելու համար», — ասվում է հայտարարության մեջ: