տուն Լուրեր Հայաստանում ռազմաբազա չի բացվի

Հայաստանում ռազմաբազա չի բացվի

113
0

Vigen

Հայաստանը չի պատրաստվում իր տարածքում օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ ռուսական նոր ռազմաբազաներ բացել, բայց պատրաստվում է արդիականացնել Գյումրիում տեղակայված ռուսական բազան: Այս մասին  «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այս պահին Հայաստանում այլ երկրների բազաների բացման մասին քննարկումներ չեն տարվում: Մենք չունենք նաև նման դիմում ռուսական կողմից»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ Գյումրիում տեղակայված 102-րդ բազան «մեծ նշանակություն» ունի:

«Մենք ինտենսիվորեն շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ դրա արդիականացման, հնարավորությունների ընդլայնման մասին: Կան կոնկրետ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են հայտնվել համագործակցության նոր ձևեր»,- ասել է նախարարը՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, ՀՕՊ ոլորտում համագործակցության մասին է:

«Ռուսաստանը մեծապես աջակցում է Հայաստանի զինված ուժերի ուժեղացմանը: Այս պահին մենք Ռուսաստանի հետ շատ ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչև գործողությունների համատեղ պլանավորում»,- հավելել է նախարարը: