Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին:
«Գյումրիում կատարվածից հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժի: Դրանք պետք է ավելի թափանցիկ դառնան, որպեսզի մենք կարողանանք մեր եղբայրական հարաբերությունները շարունակել»,-նշեց սոցիոլոգը:
Վերջինս առանձնացրեց մի քանի պատճառ, որոնք թույլ չեն տա հայ-ռուսական հարաբերություններին վատթարանալ : Սոցիոլոգը մասնավորապես կարևորեց Ռուսաստանում մեծ հայկական համայնքի գոյությունը և այն հանգամանքը, որ Հայաստանում փոքր և միջին բիզնեսը մեծամասամբ սնվում է Ռուսաստանից:
«Մենք պետք է չտառապենք ռուսաֆոբիայով և ռուսատյացությամբ, ընդհակառակը, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երկկողմանի հարաբերությունները չտուժեն: Այս իրավիճակում ես բարձր եմ գնահատում ընդդիմադիր, հատկապես, ընդդիմության արձագանքները , որը չքաղաքականացրեց գործընթացը: Ընդդիմությունն իր կոչերում զուսպ էր, որովհետև հասկանում էրˋ քաղաքական ոլորտում երկկողմանի հարաբերությունների սրումը լուրջ հետևանքների կբերի»,-եզրափակեց Ա. Ադիբեկյանը: