տուն Լուրեր Հայաստանում պետք է գործեն դիակիզարաններ. հոգեբան

Հայաստանում պետք է գործեն դիակիզարաններ. հոգեբան

292
0

sddefault

Հոգեբան Իրինա Ծատուրյանը կարծում է, որ մեր երկրում դիակիզարաններ պետք է գործեն:

2006թ. օրենք ընդունվեց, որով թույլատրվում է դիակիզարաններ կառուցել Հայաստանում: Իսկ մինչև հիմա դիակիզարանի չկառուցումը նա կապում է մեծ ծախսերի հետ:

«Դիակիզարանի կառուցումը մեծ գումարներ է պահանջում, որի հնարավորությունը մեր երկիրը չունի: Նաև մի հանգամանք կաˋ հոգեբանականը: Մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ դիակիզարանների: Շատերը դեռ պարտաստ չեն իրենց հանգուցյալին նման ձևով հուղարկավորելուն»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա:

Հոգեբանը մեկ այլ հանգամանք է կարևորում. երբ արտերկրում ապրող հայերը մահանում են, իրենց աճյունափոշին են բերում Հայաստան, և այդ դեպքերում դա ընդունվում է:

«Իսկ ինչու տեղացիները չեն ընդունում այդ երևույթը: Հայ առաքելական եկեղեցուն դեմ ոչ ոք չի կարող լինել: Սակայն մենք սկսում ենք նոր խնդիրների առաջ կանգնել: Մենք հող արդեն չունենք հուղարկավորությունների համար: Սովետաշենի գերեզմանը սողանքի պատճառով բացվեց և սարսափելի տեսարան էր այնտեղ»,- նշեց Ծատուրյանը և հավելեց. մենքˋ հայերս, փոփոխության շատ դժվար ենք գնում: