Հայաստանում մոտ 300 պոտենցիալ վտանգավոր սողանքային գոտի կա, դրանցից 131-ը՝ ակտիվ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ առանձնացվել են 6 գործողները, առավել վտանգավորներով զբաղվում են։ Պոտենցիալ վտանգավորների թվում նախարարը նշեց Լոռու, Սյունիքի, Երեւանի մի քանի գոտիներ։ Առավել վտանգավորները ճանապարհների եւ գետերի մոտ գտնվող բնակավայրերում են։ Կառավարությունը որոշել է գերատեչությունների ցանկը, որոնք սողանքների ժամանակ ներգրավվելու են աշխատանքներին։ Այսպես, ճանապարհին սողանքի դեպքում գործելու է տրանսպորտի նախարարությունը, համայնքում՝ տարածքային կառավարման նախարարությունը եւ այլն։ Լիազոր համակարգող մարմինը ԱԻՆ-ն է։ Բայց, Ցոլակյանի կարծիքով, ավելի ռացիոնալ կլիներ, եթե գերատեսչությունների գործառույթները նույնպես անցնեին ԱԻՆ-ին։