տուն Լուրեր Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ

Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ

115
0

«Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին՝  ի՞նչ դիրքորոշում ունի քաղբանտարկյալների խնդրի հետ կապված, պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Դիրքորոշումը շատ պարզ է և հստակ. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն` երեկ, այսօր և վաղը», — ասել է ՀՀ նախագահը:

Արձագանքելով հարցին` Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, Արմեն Սարգսյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններից ստացել է որոշակի փաստաթղթեր, որոնք կուղարկվեն ՀՀ կառավարության համապատասխան նախարարություններ, քանի որ, ըստ Սահմանադրության, համաներման վերաբերյալ որոշում կարող են կայացնել ՀՀ կառավարությունն ու ՀՀ վարչապետը: