Այսօր տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից կազմակերպված հանրային քննարկումը, որը նվիրված էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
ՀՀ Մարդու իրավունքների աշտպանի` կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը քննարկման ժամանակ, անդրադառնալով Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների դեպքերին ու իրավախախտումներին, ասաց.
«Ամեն օր մեր աշխատանքում առնչվում ենք ընտանեկան բռնության դեպքերի, երբ կինը ծեծված դուրս է գալիս տնից երեխայի հետ ու այլևս տեղ չունի գնալու: Ծնողները հրաժարվում են նրան ընդունել, իսկ նա ուրիշ ճանապարհ չունի»:
Նա նշեց, որ աշխատանքներ տարվելու դեպքում նման դեպքերն ավելի քիչ կլինեին:
«Ըստ պաշտոնական տվյալների` 2014թ. 11 կին մահացել է՝ ամուսինու կողմից ծեծի ենթարկվելու պատճառով»,- ասաց Աննա Սաֆարյանը:
Հայաստանում թեև փոքր թիվ է կազմում, սակայն կան նաև հակառակ` կանանց կողմից տղամարդկանց բռնության ենթարկելու դեպքեր:
Ըստ պաշտպանի` ՄԻՊ աշխատակազմը մինչ օրս հանդիպել է մեկ նմանատիպ դեպքի. տղամարդը հաշմանդամություն է ունեցել ու ենթարկվել է կնոջ կողմից բարոյական բռնության: