Հայաստանում կալանավորվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող՝ Մերձմոսկվայում սպանված գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի գործով անցնող անձը:
«Գործով անցնող անձը կալանավորվել է 40 օրով: Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմել է ռուսաստանցի գործընկերներին՝ հաղորդելով կալանավորման մասին՝ խնդրելով քրեական հետապնդման համար մեզ հանձնել գործը»,- Ria.ru-ին պատմել է գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատայինի սպանությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին՝ Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղում: Քննությամբ պարզվել է, որ Բելյանկինը սպանվել է սրտի շրջանում դանակի հարվածից ծեծկռտուքի ընթացքում, երբ փորձել է պաշտպանել մի տղամարդու, որին տեղի փաբի մոտ ծեծում էին: