տուն Լուրեր Հայաստանում կա քաղաքական պահանջարկ, բայց չկա առաջարկ. Ալեքսանդր Իսկանդարյան

Հայաստանում կա քաղաքական պահանջարկ, բայց չկա առաջարկ. Ալեքսանդր Իսկանդարյան

97
0

Իսկանդարյան

Չէի ասի, որ երեկ էական բան տեղի ունեցավ, պարզապես  վերջացավ այն քաղաքական ինտրիգը, որն առկա էր վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Տեղի ունեցածը ներքաղաքական կյանքի տրամաբանական ավարտն էր: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Մեզանում քաղաքական գործընթացը ձևավորվել էր ընտրություններից հետո, երբ հանրապետականները քաղաքական դաշտն իրենց ձեռքը վերցրին: Նրանք կոալիցիայի կարիք էլ չունեն: Ընտրություններից հետո մնացած բոլոր կուսակցությունները սկսեցին մահանալ: Երեկ այդ գործընթացն էլ մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Հիմա ԲՀԿ-ն, մնացած այլ կուսակցությունների հետ, կշարունակի մնալ կառավարությունում և բոլոր նրանց նման քաղաքականության մեջ դերակատարում այլև չի ունենա»,-նկատեց բանախոսը:

Քաղաքագետի դիտարկմամբˋ սա վատ է, քանի որ երկրի համար բարդ է ապրել առանց քաղաքական կուսակցությունների: Ըստ բանախոսիˋ Հայաստանը հիմա կարիք ունի քաղաքական համակարգ մշակելու, որը պետք է ոչ թե կուսակցությունների միավորմամբ տեղի ունենա, այլ զրոյից պետք է ստեղծվի:

«Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կկրկնեմˋ Քառյակ կամ Եռյակ երբեք գոյություն չի ունեցել, բայց ժողովրդի աչքին այդ կուսակցություններն ընկալվել են որպես ընդդիմություն: Հիմա, առհասարակ, ոչ մի բան գոյություն չունի բացի Հանրապետական կուսակցությունից: Սրա արդյունքը մեկը կլինիˋ ապատիան»,-նշեց բանախոսը:

Գնահատելով Հայաստանի  քաղաքական դաշտըˋ վերջինս ընդգծեց, որ Հայաստանում կա պահանջարկ, բայց չկա առաջարկ և այն ուժը, որը կկարողանա ապահովել այդ առաջարկը հաջողության կհասնի:

Վարդուհի Ստեփանյան