Այսօր Երևանում անցկացվեց «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրի մամլո ասուլիսը:
Հայաստանը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ այս տարվա սկզբից մեկնարկել է ծրագիր, որի շրջանակներում ուսումնասիրություններ են անցկացվել երկու ոլորտներում: Ասուլիսին ներկա ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը ասաց, որ ոլորտներից մեկը ագրոբիզնեսի ոլորտում արտահանման խթանման հնարավորություններն են, մասնավորապս ՓՄՁ-ների ներգրավումը ագրոբիզնեսի արտահանման տեսանկյունից:
«Երկրորդ ուղղությունը վերաբերում էր ոչ մետաղական հանքահումքային ռեսուրսի հիման վրա շինանյութերի արդյունաբերության զարգացմանը: Այս ոլորտում հիմնական շեշտադրումը դրվել էր խոշոր անդրազգային ընկերությունների ներգրավմանը, ներդրումների ավելացմանն ու տեխնոլոգիական զարգացմանը: Երկու ընտրված ոլորտներն էլ, մեր կարծիքով, կարևոր նշանակություն ունեն տնտեսության զարգացման համար և ունեն նաև բավական մեծ և հետաքրքրիր պոտենցիալ այս առումով փոփոխություններ ապահվելու տեսանկյունից»,- ասաց փոխնախարարը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության խորհրդական Դիրկ Լորենցն ասաց, որ 20 միլիոն փոքր և միջին ձեռնարկություն կա Եվրոպակա Միությունում և Եվրոպական Միությունը փորձում է ՓՄՁ-ները զարգացնել գործընկեր երկրներում, տվյալ դեպքում Հայաստանում:
«Այստեղ կա հնարավորություն զարգացնելու ՓՄՁ-ները: Մի շարք առաջարկություններ ենք ձևակերպել, կան նաև մարտրահրավերներ կապված ՓՄՁ-ների հետ: Դա ֆինանսավորման դժվար հասանելիությունն է: Ընդհանուր առմամբ Հայաստանում կա բարձր կրթություն, բայց ՓՄՁ-ները ավելի կոնկրետ գիտելիքների հետ կապված ուսում պետք է անցնեն և բրենդինգի, մարկեթինգի հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է բարելավել: Մեր նպատակը առևտրի և ներդրումների հեշտացումն է, մենք կշարունակենք մեր աջակցությունը այս ոլորոտում: 2014-2017 թթ-ի փաստաթուղթը մենք արդեն մշակել ենք ԵՄ-ի և Հայաստանի միջև ու հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք այս ծրագրերը քննարկել միասին, որոնք կնպաստեն ՓՄՁ-ների զարգացմանը Հայաստանում»,-ասաց Լորենցը:
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաջրջանների ՏՀԶԿ կառավարման խորհրդի նիստի և ՏՀԶԿ մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվել է 2014- ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում և սկիզբ է դրվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությունների ծրագրում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների մեկնարկին:
Այս կապակցությամաբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծվել է ՏՀԶԿ աջակցությամբ 2014 թ-ին ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների իրականացման համակարգող հանձնաժողով: