տուն Լուրեր Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատորի անունը հայտնի կդառնա մինչեւ տարեվերջ

Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատորի անունը հայտնի կդառնա մինչեւ տարեվերջ

135
0

jurjur1-600x375Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատորի անունը հայտնի կդառնա մինչեւ տարեվերջ։ Այդ մասին փետրվարի  25-ին խորհրդարանում հայտնել է  Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` ներկայացնելով ՀԾԿՀ-ի 2016 թվականի աշխատանքի նախագիծը:

Նազարյանը համաձայն չէ, որ մեկ օպերատորի առկայությունը ուժեղացնում է մենաշնորհը։ Նրա խոսքով՝ հիմա հանրապետությունում գործում է 5 օպերատոր, եւ նրանցից յուրաքանչյուրին կարելի է իր տարածքում մոնոպոլիստ համարել։ Նույն վայրում երկու օպերատոր չեն աշխատում։ «Իհարկե մենք կարգավորելու ենք ապագա միասնական օպերատորի աշխատանքն այնպես, ինչպես հիմա կարգավորում ենք մի քանի օպերատորների աշխատանքը»,- ասել է նա։ Մրցույթում կհաղթի նա, ով  կառաջարկի ամենացածր սակագինը։