տուն Լուրեր Հայաստանում իրավական առումով մենաշնորհ չկա

Հայաստանում իրավական առումով մենաշնորհ չկա

122
0

sharmazanovՀայաստանում իրավական առումով մենաշնորհ չկա։ Այդ մասին այսօր՝ մայիսի 19-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ գոնե թղթի վրա հավասար պայմաններ են։

«Իրավական առումով մենաշնորհ չկա։ Իրականության մեջ ես մասնագետ չեմ, ես չեմ այն պաշտոնյան, որ այդ մասին պիտի խոսեմ»,- ասել է նա։

Ըստ Շարմազանովի, տնտեսական բարեփոխումները ոչ թե նոր են սկսվել կառավարության կողմից, այլ դեռեւս փետրվարի 12-ին նախագահը տվել է հստակ տեսլականը, որին պետք է ձգտի այլեւս նոր սահմանադրության ապրող Հայաստանը։ «Կառավարությունն էլ իրականացնում է այն քայլերը, որոնք տրվել են նախագահի հանձնարարականով»,- ասել է նա։

Դիտարկմանը, թե ինչպես իշխանությունը կարող է պայքարել մոնոպոլիստների դեմ, որոնք կապված են նույն այդ իշխանության հետ, Շարմազանովը պատասխանել է, թե այդ հարցի շուրջ ավելի կոմպետենտ գործիչներն ավելի ամբողջական խոսել են։ «Կոռուպցիան եղել է, եւ կոռուպցիայի դեմ պայքարը գնացել է։ Ես չէ, որ պետք է գնահատականներ հնչեցնեմ պայքարի որակի մասին, կա հասարակություն, կան փորձագետներ, վերջապես կան ընտրություններ, եւ հասրաակությունը ինքն է որոշում՝ հավատա՞լ, թե՞ոչ»,- ասել է նա։