Մարտի 16-ի ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթեւ մարդատար ավտոմեքենաների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար: