Հայաստանում չկա ստվերի պրոբլեմ, այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթի ընթացքում ասաց Աժ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Սա ստրուկտուրային խնդիր է: Էլեկտրոնային աշխարհում կամաց-կամաց ավելանում է շրջանառության հարկը, Եվրամիության խնդիրներից մեկն էլ ավելացված արժեքի հարկի ավելացումն է: Երբ պահանջում են թուղթ ներկայացնել, նրանք դադարում են փոքր և միջին լինելուց»,- իր խոսքում ասաց պատգամավորը: