տուն Լուրեր Հայաստանում բացառիկ համերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Հայաստանում բացառիկ համերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

141
0

Երևանում հունիսի 24-ին բացառիկ համերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան: Նա ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաև երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը: Ինչպես  տեղեկացրեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից, ծրագրում կհնչեն Մոցարտի, Վերդիի, Պուչինիի հայտնի օպերաներից արիաներ:

Վերոնիկա Ջիոևան հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում ու համերգասրահներում: Համագործակցում է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Թեոդոր Կուրենտզիսը, Ինգո Մետցմախերը, Մարկո Կարմինատին և այլք:

Համերգը կայանալու է «Արամ Խաչատրյան» համերգասրահում: