Աժ-ում այսօր քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Աժ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, խոսելով նախագծի մասին, ասաց, որ դա մեծ հնարավորություն է Աժ ընդդիմադիր պատգամավորների համար, Կառավարության համար ևս՝ տեսնելու բյուջեի կատարման տեմպերը:
«Եկեք ընդունենք, որ Հայաստանում առ այսօր չկա բյուջեի կատարման մասին ինստիտուտ, կա միայն տարեկա, իսկ թե ընթացքը ոնց է լինում՝ ոչ ոք չգիտի: Ավելին, մենք նույնիսկ չենք որոշել, թե բյուջեն եռամսյակը մեկ անգամ հաստատենք, թե՝ չէ: Մենք գալիս ենք, փաստի առաջ ենք կանգնում՝ կատարվել է, չի կատարվել և այլն»,- իր խոսքում ասաց նա: