տուն Լուրեր Հայաստանում ամոթ է ունենալ Դաունի համախտանիշով երեխա. The Daily Mail-ը` սկանդալային պատմության...

Հայաստանում ամոթ է ունենալ Դաունի համախտանիշով երեխա. The Daily Mail-ը` սկանդալային պատմության մասին (լուսանկարներ)

187
0

25622C9900000578-2942221-image-a-18_1423194989667

Սկանդալային պատմության մասին է գրել The Daily Mail-ը, որը վերաբերում է վերջերս Հայաստանում տեղի ունեցած մի դեպքի:

Հունվարի 21-ին Ռուզան Բադալյան անունով մի կին Երևանում երեխա է ունեցել իր նորզելանդացի ամուսնուց` Սեմյուել Ֆորեթից: Սակայն, կարճ ժամանակ անց, նա ստիպված է եղել ընտրություն կատարել կնոջ և երեխայի միջև:

Բրիտանական պարբերականը գրում է, որ 8 ժամ անց Ռուզաննան և նրա ընտանիքը պահանջել են, որպեսզի մեկուկես տարվա ամուսնական զույգը հրաժարվի իրենց երեխայից` Լեոյից, ով ծնվել էր Դաունի համախտանիշով: Թերթը գրում է, որ «Հայաստանի մշակույթը թույլ չի տալիս ունենալ Լեոյի նման երեխա, քանի որ դա ամոթալի երևույթ է»:

Սեմյուելը նույնպես շոկի մեջ է եղել, երբ իմացել է, որ որդին նման հիվանդություն ունի, սակայն մտքով անգամ չի անցել հրաժարվել երեխայից:

Սկզբում հայրը շատ շփոթված է եղել, սակայն, կարճ ժամանակ անց, կողմնորոշվել է և կարողացել է հանգանակություն կազմակերպել երեխային Հայաստանից դուրս բերելու համար: Սեմյուելն ասում է, որ գումարի մի մասը ծախսելու է երեխայի վերականգնողական բուժման վրա, իսկ մյուսը՝ Հայաստանում նման խնդիրներ ունեցող երեխաների համար: