տուն Լուրեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես դատապարտում է Սիրիայի հայկական եկեղեցու ավերումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես դատապարտում է Սիրիայի հայկական եկեղեցու ավերումը

61
0

10612607_10153178541698275_8955183368959844369_n

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին և  խստիվ դատապարտում Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը: Այս մասին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ: Ինչպես նշել է պետքարտուղար Քերրին, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը՝ ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը»: