Պատգամավոր Իշխան Խաչատրյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում դիմելով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ասաց, որ ալյուրի հարստացմանը նախորդում են բազմաթիվ տեսաբանների ու գիտնականների մտավախությունները:
Իշխան Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, թե ալյուրի մեջ հավելանյութերի ավելացումը առաջին հերթին կօգնի սակավարյունության խնդրի հաղթահարմանը, ինչը խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև` ամբողջ աշխարհում:
«ՀՀ տարածքում 2000թ. ուսումնասիրության համաձայն` 12% կին ուներ սակավարյունություն: ԱՀԿ տվյալներով` 5%-ը գերազանցող որևէ խնդիր համարվում է հանրային խնդիր: Շատ երկրներում հարստացվում է ոչ միայն ալյուրը, այլ նաև հյութերը և այլն: Հայաստանում ամենահարմարը ալյուրի հարստացումն է»,- վստահեցրեց նախարարը: