Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, երեկ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում՝ դիվանագիտական կորպուսի անդամների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով իր և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Միլանում կայացած հանդիպմանը։
«Կարծում եմ՝ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ, փոխըմբռնման ենք հասել, որը երկար ժամանակ մեզ չէր հաջողվում։ Իմ ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելուն: Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Կարևորը շոշափելի արդյունքների հասնելն է», — ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նա նաև նշել է, որ 2019-ի հունվարին կրկին հանդիպելու է Զոհրաբ Մնացականյանի հետ՝ քննարկելու խնդրի խաղաղ կարգավորման ուղիները։
Շարունակությունը azatutyun.am կայքում