Ֆրանսահայ աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող Вечерний Ургант հաղորդմանը:
Հաղորդման ընթացքում Ազնավուրը պատասխանել է հաղորդման վարող Իվան Ուրգանտի մի շարք հարցերի, խոսել Կրեմլում այսօր կայանալիք համերգի և Հայաստանի մասին:
«Հայաստանն օգնության կարիք ունի: Հայաստանը փոքր երկիր է՝ շրջապատված այլ երկրներով, որոնցից մի քանիսը բարեկամ են, մի քանիսը՝ թշնամի: Ես կցանկանայի տեսնել միայն բարեկամների, բայց պետք է, որ նրանք ունենան այնպիսի մենթալիտետ, ինչպիսին մենք ունենք: Դա մտածելակերպի հարց է, այլ ոչ թե հողի կամ նավթի: Դա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է այն, որ մարդը մարդ մնա»,- նշել է Ազնավուրը:
Մանրամասները՝ տեսանյութում: