տուն Լուրեր Հայաստանն իրականում ձգտում է լինել կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև. Արտակ Դավթյան

Հայաստանն իրականում ձգտում է լինել կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև. Արտակ Դավթյան

120
0

արտակ դավթյան

ԵՏՄ պոտենցիալը տնտեսական մեծ կշիռ ունեցող երկրների հետ հարաբերությունների խորացումն է:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը՝ ասելով, որ Իրանի և ԵՏՄ-ի հարաբերություններն անխուսափելիորեն առավել սերտ կդառնան:

Խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին, նա համոզմունք հայտնեց, որ այդ գործընթացն այլընտրանք չուներ:

«Մեկ անգամ չէ, որ ԵՏՄ ղեկավարները հայտարարել են՝ այս կառույցը որևէ մեկի դեմ ուղղված չէ, ավելին՝ նրա պոտենցիալը տնտեսական մեծ կշիռ ունեցող երկրների հետ հարաբերությունների խորացումն է: Հայաստանն իրականում ձգտում է լինել կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև, և դա շատ տրամաբանական է: Մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի հետ փայլուն հարաբերույթուններ ունեցող Հայաստանը չի կարող իր կարգավիճակը չօգտագործել ի նպաստ սեփական շահերի»,- նկատեց պատգամավորը: