ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը՝ UNWTO-ն, Հայաստանն ընդգրկել է զբոսաշրջային ակտիվ ուղղությունների վերածվող 20 երկրների ցուցակում. հայտնում է ամերիկյան Travel and Leisure հրատարակությունը:
Ցուցակում հիմնականում հայտնվել են այն երկրները, որոնք պատմականորեն աշխարհում հայտնի են իրենց հակամարտություններով:
«Իր երկար պատմության ընթացքում Հայաստանը տառապում է հակամարտություններից: Սակայն իրավիճակն այսօր կայուն է, և երկրում նախորդ տարի 18%-ով աճել է զբոսաշրջիկների հոսքը»,- գրում է հրատարակությունը:
Ցուցակում հայտնվել են նաև Պաղեստինը, Եգիպտոսը, Իսլանդիան, Թունիսը, Վիետնամը, Ուրուգվայը, Նիկարագուան, Մոնղոլիան, Իսրայելը, Մալթան, Կիպրոսը, Չեռնոգորիան և այլ երկրներ: