տուն Լուրեր Հայաստանն այն միջավայրը չէ, ուր գալիս են, այստեղից գնում են. Արամ Մանուկյան

Հայաստանն այն միջավայրը չէ, ուր գալիս են, այստեղից գնում են. Արամ Մանուկյան

163
0

aram-manukyan

Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս Հայաստանին զարգանալ: Նման հարց այսօր ուղղեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ էներգետիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին:

«Հայաստանից գումարը և բոլոր մնացած ռեսուրսները դուրս են գալիս: Սա այն միջավայրը չէ, ուր գալիս են: Այս միջավայրից գնում են: Հայաստանում չկա միջավայր, որտեղ կարելի է բիզնես սկսել»,- ասաց պատգամավորը:

Տարասյանը, սակայն, առավել լավատես է: Նա ինովացիոն տեխնոլոգիաների ներդնումը նշեց որպես տնտեսության գերակա ճյուղ:

«Ես այդքան պեսիմիստորեն չեմ վերաբերվի, քանի որ իմ ձեռքի տակ կան Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որտեղ բազմաթիվ ոլորտներում աճ է գրանցված: Ունենք արտահանման և ներմուծման սալդոյի պակասեցում` հօգուտ արտահանման: Մեր ուշադրության կենտրոնում տեխնոլոգիական զարգացումն է: Դա է այն լուսավոր կետը, որ կա տնտեսության մեջ»,- ասաց նա ու հավելեց, որ ինովացիոն քաղաքականությունը, գիտատար զարգացումը լինելու է մեր տնտեսության «փրկությունը»:

«Եթե նայում ենք պատմությունը, տեսնում ենք Իսրայելի օրինակը, որոնք ներմուծելով ինովացիաներ տնտեսության տարբեր ճյուղեր կարողացել են հաջողության հասնել»,- նշեց փոխնախարարը:

Արամ Մանուկյանը, արձագանքելով, ասաց, որ այլ պատասխան էր ակնկալում:

«Ես սպասում էի, որ կոռուպցիայի, ստվերի և այլնի մասին խոսեիք, սակայն, չեմ ուզում ասել, բայց դուք ռիսկ չեք անում ասել»,- ասաց պատգամավորը: