տուն Լուրեր Հայաստանն աշխարհում 56-րդն է բիզնեսի համար բարենպաստության ցուցանիշով․ Forbes

Հայաստանն աշխարհում 56-րդն է բիզնեսի համար բարենպաստության ցուցանիշով․ Forbes

116
0

business-growth-in-armenia

Forbes ամսագիրը հրապարակել է բիզնեսի համար ամենաբարենպաստ երկրների վարկանշային աղյուսակը։ Աղյուսակում ներառվել են ավելի քան 140 երկրների ցուցանիշներ։

Այս ցանկում Հայաստանը 56-րդն է։ Համեմատության համար ասենք, որ այս ցանկում Եվրասիական միությունում Հայաստանի գործընկեր Ռուսաստանը 91-րդն է, Ղազախստանը՝ 65-րդը, Բելառուսը ցուցակում ընդգրկված չէ։

Հայաստանի հարևաններից առաջատարը Վրաստանն է, որը գտնվում է 47-րդ հորիզոնականում, նրան հաջորդում են Թուրքիան՝ 50-րդ հորիզոնական, Իրանը՝ 132-րդ հորիզոնական։

Լավագույն տասնյակում են Դանիան, Հոնգ Կոնգը, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Շվեդիան, Կանադան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Ֆինլանդիան։