Բոնում տեղակայված փոփոխությունների միջազգային կենտրոնը հրապարակել է Միլիտարիզացիայի համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ առաջադիմելով մեկ հորզիոնականով։
Նշվում է, որ այս ինդեքսի նպատակն է՝ ցույց տալ ռազմական ապարատի ազդեցությունը երկրի ներսում տեղի ունեցող հասարակական հարաբերությունների վրա։ Ինդեքսում նշվում են 2013 թվականին ձեռք բերված տվյալները։ Վարկանշային աղյուսակում նշված են 151 երկրներ։
Առաջին տասնյակում են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը և Ադրբեջանը։
Կենտրոնի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ երրորդ և տասներորդ հորիզոնականներում գտնվող երկրները մասն են կազմում Եվրոպային՝ ինչը մտահոգիչ է։ Նրանք ցուցադրում են միլիտարիզացիայի շատ բարձր աստիճան, և վերջին տարիներին մեծ գումարներ են ծախսում դրա վրա։ Կենտրոնի հետազոտական խմբի ղեկավար Կոնրադ Շեթերը նշել է, որ սա շատ մտահոգիչ է, և քաղաքական գործիչները պետք է փորձեն կանխել հետագա սրացումը։
«Վատագույն» տասնյակում տեղ են գտել Հաիթին, Կոստա Ռիկան, Պանաման, Իսլանդիան, Պապու Նոր Գվինեան, Լիբերիան, Թիմորը, Սիերա Լենոն, Մալավին։