տուն Քաղաքական Միջազգային Հայաստանն ակնկալում է առաջիկայում Եվրամիության հետ բանակցություններ սկսել վիզաների ազատականացման շուրջ

Հայաստանն ակնկալում է առաջիկայում Եվրամիության հետ բանակցություններ սկսել վիզաների ազատականացման շուրջ

97
0

1398702616-9529-evroparlament-evrosoyuz-reutersՀայաստանն ակնկալում է առաջիկայում Եվրամիության հետ բանակցություններ սկսել վիզաների ազատականացման շուրջ: Ազգային ժողովում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

«Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու հարցում մենք կարևորում ենք նաև մարդկանց միջև ակտիվ շփումները: Դուք գիտեք, որ Հայաստանի կառավարությունն արդեն որոշում է ընդունել, որի համաձայն՝ ԵՄ անդամ, ինչպես նաև Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող երկրների քաղաքացիները Հայաստան կարող են գալ առանց մուտքի արտոնագրի: Առաջիկայում մենք նախատեսում ենք Եվրամիության հետ բանակցություններ սկսել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ևս կարողանան առանց մուտքի արտոնագրերի մեկնել Եվրամիության անդամ երկրներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նազարյանը:

Նա շեշտեց, որ Ռիգայում ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ընդունված համատեղ հռչակագրում ևս ամրագրված է, որ առաջիկայում ԵՄ-ն կարող է բանակցություններ սկսել Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ: