տուն Լուրեր Հայաստանին մնում է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի. Ալեքսանդր Իսկանդարյան

Հայաստանին մնում է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի. Ալեքսանդր Իսկանդարյան

129
0

big_bebf8f4e221959a70c00db225c38d00d

Հայաստանի քաղաքական կյանքում ներկա պահին ոչ մի էական բան չի կատարվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ես հիմա կասեի, որ հայկական քաղաքական կյանքում որևէ բան իրականում չի լինում: Ամեն էական բան արդեն իսկ կատարվել է անցած տարի: Հիմա նկատվող պաշտոնանկությունները, պաշտոնական փոփոխությունները հատկանշական է հունվար ամսին Հայաստանում իրականացված գործողություններին: Հիմա ամենաէական գործողությունը՝ Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստությունն է»:

Հայկական քաղաքականությունը գտնվում է «Սթենդ բայ» վիճակում՝ նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ուրիշ ոչինչ չի մնում Հայաստանին, եթե ոչ սպասել ու տեսնել, թե ինչ կլինի: Սահմաններում տեղի են ունենում, այսպես ասած, բողոքի ակցիաներ, որոնք կատարվում են պարբերաբար: Հայակական կողմն, ինչպես միշտ, ավելի խիստ է վերաբերվում ամեն ինչին: Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, ավելի մեծ կորուստներ է կրում, սակայն, չի բարձրաձայնում այդ մասին»:

Միսկի խմբի հայտարարությունը՝ ուղղված միայն ադրբեջանական կողմին՝ հայկական լավ դիպլոմատիկ աշխատանքի արդյունք է, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի: «Մինսկի խմբի առաքելությունը ստատուս քվոյի պահպանումն է: Մինսկի խումբը հիմա կատարում է այն, ինչը իր շահերից է բխում: Մենք պետք է հասկանանք, թե ինչում է կայանում Մինսկի խմբի աշխատանքի հիմքը: Մինսկի խմբի վարած քաղաքականությունն այսօր կարելի է համարել վատը: Այդպես վարվում են այն մարդիկ, որոնք մտածում են, թե Ղարաբաղյան հարցը կարող է լուծել միայն Մինսկի խումբը: Մինսկի խումբը հիմնականում նախատեսված է, որ հայկական և ադրբեջանական կողմերը հանդիպեն և լուծեն իրենց հարցերը: Այս կողմերը պետք է հանդիպեն, եթե անգամ պատերազմ լինի պետությունների միջև: Երկրորդ առաքելութունը այն է, որ նույն սենյակում պետք է գտնվեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, այլև իրենց խմբի ներկայացուցիչները: Երրորդը՝ ստատուս քվոյի պահպանումը»:

«Հիմա Մինսկի խմբի աշխատանքը շատ դժվար է: Դրան պատճառ է հանդիսանում նավթի գնի իջեցումը, համաշխարհային ճգնաժամը , ռուս-արևմտյան խնդիրները, սահմաններում լարվածությունը»,-հայտնեց Ալեքսանդր Իսկանդարյանը։