Մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտն այսօր բաժանված է երկու մասի` քաղաքական ուժեր, որոնք ուզում են, որ այս իշխանությունները մնան, ուժեր, որոնք չենք ուզում, որ այս իշխնությունները մնան: Մենք այսօր ուրիշ խնդիր չպիտի լուծենք, որովեհտև հայտնի է, որ «ձուկը գլխից է հոտում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանին «մայդան» պետք չէ, բայց մեր ժողովուրդն էլ մազոխիստ չէ: Որոշումն ընդունողը մեր երկրում մեկ մարդ է: «Հանրապետական կուսակցություն»` որպես իշխող կուսակցություն որպես այդպիսին չկա: Դրանք մարդիկ են, ովքեր հավաքվել են միասին, որովհետև այդպես ավելի հարմար է թալանել»,- ընդգծեց բանախոսը:
Նրա համոզմամբ` իշխանությունը քաղաքականապես «անկողնային» վիճակում է:
«Մենք չենք կարող այդ շռայլությունը թույլ տալ մեզ` թողնել, որ այս իշխանությունը շարունակի իշխել: Խոսել սահմանադրական փոփոխությունների մասին՝ թյուրիմացություն է: Դրան կողմ ենք միայն հանրապետականներն ու դաշնակցականները: Իշխանություններն ուզում են գնալ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի մի անգամ կեղծեն, շատ չկեղծեն»,- իր խոսքում ասաց Հարությունյանը: