տուն Լուրեր Հայաստանից Ռուսաստան տարված ձկներում մկնդեղի ավելցուկ են հայտնաբերել

Հայաստանից Ռուսաստան տարված ձկներում մկնդեղի ավելցուկ են հայտնաբերել

113
0

Ռոսսելխոզնադզորը տեղեկացնում է, Հայաստանից, Չինաստանից, Ղազախստանից Ռուսաստան արտահանված կենդանական սննդամթերքում հայտնաբերվել են ԵԱՏՄ նորմերի ու պահանջների անհամապատասխանություններ։

Նշվում է, որ այս կապակցությամբ իրականացվում է ուժեղացված լաբորատոր վերահսկողություն։

Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստանից ձուկ արտահանող երկու ընկերություններին՝  PROTEIN ARMAN JONOUB CO և «Ֆիշ-կա» ընկերություններին։ Դրանց արտադրանքում հայտնաբերվել է մկնդեղի ավելցուկ։