Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստից առաջ քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ինտեգրացիոն համագործակցությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Սա մեր առաջին հանդիպումն է մեր ինտեգրացիոն ծրագրին Հայաստանի միացնալուց հետո, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միությունը», — նշել է Դմիտրի Մեդվեդևը:
Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացում ռուս պաշտոնակիցն ընդգծել է, որ հնարավորություն է ստեղծվել համակողմանիորեն քննարկել երկկողմ հարաբերությունները: ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում «անձնական խոշոր աջակցության համար»:
«Մի շարք հարցեր կան, որ ես կցանկանայի Ձեզ հետ քննարկել», — նշել է Աբրահամյանը: «Հիմա հենց դա էլ կանենք», — համաձայնել է ՌԴ վարչապետը: