Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը շատ կարևոր է, քանի որ կողմերը կարող են քննարկել Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը: Սակայն պետք չէ հանդիպումից հետո ակնկալել կտրուկ բեկում հակամարտության կարգավորման հարցում, Trend-ի փոխանցմամբ` հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով՝ բանակցությունների հերթական փուլը հոգեբանորեն բարենպաստ մթնոլորտ կստեղծի հետագա հանդիպումների համար: Բրայզան նաև հայտարարել է, որ ապրիլին իրավիճակի սրացումից հետո կողմերի հանդիպումները վկայում են փոխշահավետ կարգավորման հասնելու մտադրության մասին:
Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսին: Մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: