Երեկ Հայաստանում մեկնարկել է Աշխարհի շախմատի թիմային առաջնությունը։ Այն տեղի կունենա Ծաղկաձորում՝ ապրիլի 19-28-ը։ Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Հնդկաստանի, Իսրայելի, Կուբայի եւ Եգիպտոսի ազգային հավաքականները:
Երեկ 1-ին տուրում Հայաստանի հավաքականը զիջել է Իսրայելին։ 4 խաղատախտակներից 3-ում պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Իսկ Վլադիմիր Հակոբյանը 4-րդ խաղատախտակի վրա զիջել է Ռոդշտեյնին։
Իսրայել — Հայաստան 2½:1½
Գելֆանդ : Արոնյան՝ ½ — ½
Սուտովսկի : Սարգսյան՝ ½ — ½
Սմիրին : Մովսիսյան՝ ½ — ½
Ռոդշտեյն : Հակոբյան՝ 1 — 0
Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
Եգիպտոս — Հնդկաստան՝ 1:3
Ուկրաինա — Ռուսաստան՝ 2½:1½
Կուբա — Հունգարիա՝ 2:2
Չինաստան — ԱՄՆ՝ 2½:1½