տուն Լուրեր Հայաստանի պետական սեկտորում մոտ 3 հազար թափուր աշխատատեղ կա․ Բաթոյան

Հայաստանի պետական սեկտորում մոտ 3 հազար թափուր աշխատատեղ կա․ Բաթոյան

163
0

Հայաստանի պետական սեկտորում մոտ 3 հազար թափուր աշխատատեղ կա։ Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում մասնավոր հատվածում 5 և ավելի աշխատակիցներ ունեցող շուրջ 5700 ուսումնասիրված ընկերություններում կա 2525 թափուր աշխատատեղ։ Պետական սեկտորում թափուր աշխատատեղերի թիվը 2989 է:

Նա նշեց, որ նախարարությունը հիմնականում աշխատանք է տանում անմրցունակ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ: